Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքուն երկընտրանքի առաջ է

Բաքուն երկընտրանքի առաջ է
15.02.2016 | 16:52

Financial Times-ը նշում է, թե Արժույթի միջազգային հիմնադրամի վերընտրված նախագահ Քրիստին Լագարդը պաշտոնավարման երկրորդ ժամկետում ինչ մարտահրավերների առջև է կանգնելու: Ադրբեջանը մարտահարվերներից մեկն է:
«Նավթի և այլ ապրանքների գների անկում» խորագրի ներքո պարբերականը գրում է. «Հիմնադրամի համար այս տարին բուռն ու զբաղված է լինելու: ԱՄՀ-ի վերլուծաբանները և պաշտոնյաները ավելի ու ավելի են անհանգստանում Ադրբեջանից մինչև Նիգերիայի նման երկրների համար, որ նավթի եկամուտների անկման ազդեցության հետ գործ ունեն»: ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ադրբեջանական իշխանությունների խնդրանքով այցելել էին Բաքու ու քննարկել 4 մլրդ դոլար ծավալով վարկային փաթեթ տրամադրելու հարցը՝ մանաթի արժեզրկման և նավթի գների անկման բացասական հետևանքները չեզոքացնելու համար: Վարկ տրամադրելու դիմաց նրանք 5 պահանջ են առաջադրել` պետական գույքի համատարած մասնավորեցում, պետական ապարատի կրճատում, դատական բարեփոխումներ, աշխատավարձերի, թոշակների և պետական ծախսերի սառեցում, անդամակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպություն: Ադրբեջանի իշխանությունները համաձայնել են միայն առաջին երկուսին, որի պատճառով էլ հնարավոր է մերժվեն: ԱՄՀ-ի ներկայացուցչությունը Բաքու այցից հետո հայտարարել էր, որ առաջիկայում իշխանությունները կբախվեն լուրջ խնդիրների հետ, տնտեսական աճը և վճարային հաշվեկշիռը լուրջ ճնշման կենթարկվեն: Մի շարք վարկանիշային գործակալություններ սրընթաց փոխում են Ադրբեջանի վերաբերյալ իրենց կանխատեսումները: Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Ադրբեջանի պետպարտատոմսերի վարկանիշը Baa3-ից Ba1-ի: «Վարկանիշերի նվազեցման առանցքային գործոններն են Ադրբեջանի տնտեսության վրա նավթի գնանկման հետագա ազդեցությունն ու միջնաժամկետ հեռանկարում երկրի ՀՆԱ-ի աճի վատթարացող հեռանկարը»,- նշված է հաղորդագրության մեջ: Գործակալությունը կանխատեսել է, որ 2016-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 0,7 տոկոսով։ Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի ինքնիշխան վարկային վարկանիշն իջեցրել է՝ «BBB»-ից «BB+»-ի՝ «կայուն» կանխատեսմամբ: S&P-ն հայտարարել է, որ Ադրբեջանի վարկանիշն իջեցնելու որոշումը պայմանավորված է նավթի գների անկմամբ, հարկաբյուջետային իրավիճակի վատթարացմամբ և տնտեսության բացասական միտումների պահպանման ակնկալիքներով: Ադրբեջանական մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը պատրաստվում է փետրվարի 26-ին վերանայել Ադրբեջանի վարկային վարկանիշը: Ադրբեջանական նավթը էժանացել է մոտ 3,6%-ով: Նավթի գինն ընկել է 1,16 դոլարով: Azeri LT CIF ապրանքանիշի նավթի գինը 31,45 դոլար է մեկ բարելի դիմաց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանում է, որ նավթի պաշարների նման կրճատում Ադրբեջանն ակնկալել էր 15-20 տարի անց:
Ալիևի վարչակազմը երկընտրանքի առջև է. հաշտվե՞լ դաժան իրականության հետ, թե՞ սիրաշահել միջազգային կազմակերպություններին:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ