Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կախա Կալաձեն Թեհրանում կքննարկի Իրանից բնական գազ մատակարարելու հնարավորությունը

Կախա Կալաձեն Թեհրանում կքննարկի Իրանից բնական գազ մատակարարելու հնարավորությունը
16.02.2016 | 11:26

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այցով Իրանում է: Մեկնելուց առաջ Կալաձեն լրագրողներին ասել է, թե հանդիպելու է Իրանի էներգետիկայի նախարարի, արտգործնախարարի, Իրանի փոխնախագահի հետ, քննարկվելու են Իրանից բնական գազ ստանալու հարցերը, որը կարելի է իրականացնել երկու ճանապարհով՝ կամ Ադրբեջանի, կամ Հայաստանի տարածքով: «Հետաքրքիր է նաև գազի գինը, որովհետև մրցունակության առումով ավելի թանկ է, քան Վրաստանում այսօր գործող գները»,-նշել է նա: Civil.ge կայքը մեջբերում է Վրաստանի էներգետիկայի նախարարության մամուլի հաղորդագրությունը, որտեղ Կալաձեի այցի մասին նշված է. «Վրացական և իրանական կողմերը այս փուլում ուսումնասիրում են Իրանից բնական գազ Վրաստան մատակարարելու հնարավորությունը: Քննարկվելու են նաև էներգետիկ ոլորտում կարևոր ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները»: Օրերս Վրաստանում Իրանի դեսպանը, անդրադառնալով Իրանից Վրաստան գազ մատակարարելու հարցին, ավելի հավանական էր համարել Իրանի, Վրաստանի, ռուսական «Գազպրոմ»-ի և Հայաստանի միջև փոխանակում կատարելը՝ միաժամանակ նշելով Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով անցկացնելու հնարավորությունը: Իսկ փետրվարի 10-ին Թբիլիսիում անցկացված Վրաստանի էներգետիկ քաղաքականության վերաբերյալ հասարակական քննարկումներում էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին ասել է, որ այս փուլում իրանական գազը Վրաստանին ձեռնտու չէ, քանի որ 25 տոկոսով թանկ է Վրաստանում սպառվող գազի գնից: Բայց նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններում պետք է առաջին դիրքերում լինել, Իրանին հետաքրքրում է տարածաշրջանը, իսկ Վրաստանին՝ Իրանի ռեսուրսները:
Վերջին շրջանում Իրանի և Վրաստանի միջև ակտիվ շփումներ են տեղի ունենում: Անցած ուրբաթ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Մյունխենի Անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում հանդիպել է իրանցի գործընկերոջ՝ Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ: Ավելի վաղ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու միջև: Փետրվարի 15-ից երկու երկրները իրենց քաղաքացիների համար վերականգնում են այցելությունների ազատ ռեժիմը: Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են Իրան մեկնել, Իրանի քաղաքացիները Վրաստան այցելել ու մնալ 45 օր: «Գրուզիա օնլայն» կայքը հաղորդում է, որ հենց այսօր Իրանից հյուրեր են ժամանել Վրաստան, այդ թվում` Իրանի տպագիր ու էլեկտրոնային մամուլի աշխատակիցներ:

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ