Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վերջնագիր է ներկայացրել Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ուժերին՝ լքել Մինեխի օդանավակայանը, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանին: «Մենք թույլ չենք տա, որ Ազազն ընկնի: Քրդական ժողովրդավարական միություն կուսակցությունը չի հասնի Եփրատի արևմտյան ափ և Աֆրինից արևելք: Նրանք պետք է թողնեն օդանավակայանն ու եթե դա չանեն, մենք անպիտան կդարձնենք այն»,- ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ իրենք հետքայլ չեն անելու: Թուրքական հրետանին ավելի վաղ կրակ էր բացել քրդական ինքնապաշտպանական ուժերի վերահսկած ռազմական օդանավակայանի ու հարակից շրջանների ուղղությամբ։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ դա եղել է Սիրիայի տարածքից Թուրքիայի ուղղությամբ կրակ բացելու պատասխան քայլը։