Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահ է, որ ոչ ոք ի վիճակի չէ մեկ շաբաթում հրադադարի հասնել, որի մասին Մյունխենում պայմանավորվել են կոնտակտային խմբի մասնակիցները, այդ թվում` Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Նրա խոսքով` հրադադարի ռեժիմին չեն հետևի, փոխանցում է Detsche Welle-ն:
«Հրադադար, եթե նույնիսկ լինի, դեռ չի նշանակում, որ կողմերը կդադարեն զենք օգտագործել»,- ասել է Ասադը՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ։
Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի սահմանումը չպետք է հանգեցնի ջիհադականների դիրքերի ամրապնդմանը: Չի կարելի թույլ տալ «զենքի կամ ահաբեկիչների տեղափոխում», նշել է նախագահը: Ասադն ընդգծել է, որ մնում է այն հարցը` ո՞վ կստանձնի պատասխանատվությունը, եթե որևէ ահաբեկչական խումբ չկատարի հրադադարի պայմանները։