Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն չեղարկել է Լուկաշենկոյի և 169 բելառուս պաշտոնյաների պատժամիջոցները

ԵՄ-ն չեղարկել է Լուկաշենկոյի և 169 բելառուս պաշտոնյաների պատժամիջոցները
16.02.2016 | 14:26

Եվրամիությունը չի երկարաձգի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և 169 բելառուս պաշտոնյաների նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Երեկ ԵՄ խորհուրդը որոշել է չեղարկել վիզայի արգելքները և Բելառուսի նախագահի ակտիվների սառեցումը՝ գրում է BBC-ին։ ԵՄ-ն ուժի մեջ է թողել զինատեսակների մատակարարման էմբարգոն, չորս՝ նախկինում բարձրաստիճան ուժայինի նկատմամբ պատժամիջոցները, որոնց Արևմուտքը համարում է 1999-2000 թվականներին Լուկաշենկոյի քաղաքական հակառակորդների անհետացման գործում ներգրավված։ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների մի մասի չեղարկման որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում փետրվարի 16-ին հրապարակվելուց հետո: ԵՄ-ն 1998-ին պատժամիջոցներ էր սահմանել Բելառուսի նկատմամբ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների խախտման համար: 2006-ին Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ-ն։

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ