Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանի ու Թուրքիայի լարված հարաբերությունները ձեռնտու չեն Ադրբեջանին

Ռուսաստանի ու Թուրքիայի լարված հարաբերությունները ձեռնտու չեն Ադրբեջանին
16.02.2016 | 14:29

The Business Year-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի այս հարաբերությունները ձեռնտու չեն Ադրբեջանին: «Մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում դինամիկ են զարգանում և Թուրքիայի, և Ռուսաստանի հետ, Ադրբեջանը հատուկ ուշադրություն է հատկացնում երկու երկրների հետ կապերի խորացմանը։ Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները ռազմավարական դաշնակցություն են, իսկ Ռուսաստանի հետ՝ ռազմավարական գործընկերություն, որ ունի պատմական արմատներ»: Մամեդյարովն ափսոսանք է հայտնել, որ ինքնաթիռի խոցման միջադեպը բացասաբար է ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա. «Թե Թուրքիան, թե Ռուսաստանը կարևոր դեր են խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս անվտանգության ու կայունության պահպանման հարցում։ Ադրբեջանը նախկինի նման շահագրգռված է երկու երկրների հետ հարաբերությունների ամրապնդմամբ։ Մենք հուսով ենք, որ համատեղ ջանքերի միջոցով, երկխոսության ու փոխըմբռնման ճանապարհով կհասնենք Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ