Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային մտահոգում են Սիրիայում Ռուսաստանի գործողությունները

Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային մտահոգում են Սիրիայում Ռուսաստանի գործողությունները
16.02.2016 | 14:30

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լուրջ մտահոգություն են հայտնում Սիրիայի իրավիճակի և Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ՝ ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակի հաղորդագրությունում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի երեկոյան Փարիզում քննարկել են Սիրիայի իրավիճակը: «Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայի իրավիճակի կապակցությամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի գործողությունների… Նրանք նշել են հրադադարի միջոցառումների և բանակցային սեղանի շուրջ բոլոր կողմերի վերադարձի կարևորությունը: Նրանք պայմանավորվել են, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան առաջիկա օրերին պետք է միջազգային գործընկերների հետ աշխատեն այդ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ