Ֆրանսիայի բնակչության միայն 20 %-ն է դրական գնահատում Ֆրանսուա Օլանդի գործունեությունը՝ որպես Ֆրանսիայի նախագահ՝ նախարարական տեղափոխություններից և երկրի Սահմանադրությունում արտակարգ դրության ռեժիմի մասին փոփոխությունից հետո՝ վկայում են Ipsos հետազոտական ինստիտուտի հարցման տվյալները: Արդեն 2 ամիս է՝ Ֆրանսիայի նախագահի ժողովրդականությունը սրընթաց նվազում է, և այժմ այն կազմում է 20 %: Սա անցյալ տարվա հունիսից հետո ամենացածր ցուցանիշն է: Վերջին 3 տարիներին Օլանդի ժողովրդականության բարձրակետը եղել է 2015-ի նոյեմբերը: Այդ ժամանակ ֆրանսիացիները բարձր գնահատեցին Օլանդի գործողությունները, որը վճռականորեն արձագանքեց Փարիզի ողբերգությանը՝ պատերազմ հայտարարելով հարձակման հետևում կանգնած ԴԱԻՇ-ին: Ipsos-ի հարցումը անցկացվել է նոյեմբերի 12-ին և 13-ին, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 955 մարդ: