Եթե Ռուսաստանը շարունակի գործել ահաբեկչական կառույցի նման՝ ստիպելով տներից հեռանալ քաղաքացիներին, մենք վճռական պատասխան կտանք՝ ՈՒկրաինայում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը Սիրիայում ՌԴ-ի գործողությունների հետ կապված խիստ քննադատություն է հնչեցրել՝ պնդելով, թե պետք է ՈՒկրաինայում և Սիրիայում Ռուսաստանի հարձակողական քաղաքականության դեմ համատեղ վերաբերմունք ունենալ։ Նա Ղրիմը հայտարարել է թաթարների հայրենիք ու ՈՒկրաինայի անբաժանելի մաս։ «Ցավոք, Սիրիայում Ասադի ուժերն ու Ռուսաստանը շարունակում են հարձակումները քաղաքացիական անձանց դեմ, որ միջազգային իրավունքի խախտում է»,- ասել է Դավութօղլուն՝ պնդելով, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե թուրք զինվորներ են մտել Սիրիա։