Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը հանդիպել են

Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը հանդիպել են
17.02.2016 | 08:56

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Մեդվեդևը հիշեցրել է, որ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել է, երբ նա Հայաստանի վարչապետն էր։ «Դուք հիմա շատ մեծ ղեկավար եք՝ Դուք ղեկավարում եք վերազգային մի կառույց, որը վերահսկում է այլ կառավարությունների գործունեությունը, մասնավորապես՝ Եվրասիական խորհրդի»,- ասել է Մեդվեդևն ու հաջողություն մաղթել Սարգսյանին՝ նրա գործը որակելով բարդ, բայց հետաքրքիր, միտված «ինտեգրմանն ու մեծ արդյունքների ձեռքբերմանը՝ ի նպաստ ԵԱՏՄ բոլոր երկրների»։ Մեդվեդևը նշել է, որ շատ կարևոր է լիարժեք աշխատանք հաստատել խորհրդի նոր կազմի հետ՝ արդի խնդիրները լուծելու համար։ «Ներկա պահին ես խորհրդակցություններ եմ անցկացնում, այդ թվում՝ ԵԱՏՄ մեր գործընկերների հետ։ Դուք գիտեք, հիմա խնդիր ունենք ՈՒկրաինայի հետ՝ մեր բեռների տարանցման, դրանք ՈՒկրաինայի տարածքով տեղափոխելու հետ կապված։ Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել է Մեդվեդևը՝ նշելով. «Սա այն հարցն է, որը պետք է համաձայնեցնել և լուծել նաև Եվրասիական միության ձևաչափով»։ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։ «Ես գիտակցում եմ այսօր ինձ վրա դրվող ողջ պատասխանատվությունը և այն լուրջ սպասելիքները, որ ունեն անդամ երկրները. նրանք դրական արդյունքներ են ակնկալում ինտեգրացիոն գործընթացից։ Ձեր օգնությունը, իհարկե, կօգնի մեզ ավելի արդյունավետ առաջ շարժվելու»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը։

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ