Բոսնիա-Հերցեգովինան պաշտոնապես դիմեց Եվրամիությանը՝ անդամակցելու:
Թեպետ դիմումն արդեն ներկայացված է, սակայն Բրյուսելը պնդում է՝ միությանն անդամակցելու համար բալկանյան պետությունը չի բավարարել անհրաժեշտ բոլոր պայմանները: Բոսնիա-Հերցեգովինայի վարչապետն ավելի վաղ հույս էր հայտնել, որ ԵՄ-ն իր երկրին թեկնածուի կարգավիճակ կտա 2017-ին: