Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջանելիձեն ցանկանում է հանդիպել Լավրովի հետ

Ջանելիձեն ցանկանում է հանդիպել Լավրովի հետ
17.02.2016 | 09:00

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ցանկություն է հայտնել հանդիպել ՌԴ արտգործնախարարի հետ: «Քննարկման գլխավոր հարցերն են Ռուսաստանի հետ հարաբերությունների «կարմիր գծերը»: Այդ հարցերը վերաբերում են մեր տարածքային ամբողջականությանն ու օկուպացիային, որը 2008-ին տեղի ունեցած միջազգային հակամարտության հետևանքն է»,- պարզաբանել է Վրաստանի արտգործնախարարը: Ջանելիձեն հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը բանակցում են ժնևյան քննարկումների շրջանակներում, երկու երկրների ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում Պրահայում: «Մենք կառուցողական մոտեցում ենք ցուցաբերում, հարաբերությունները հնարավոր եղավ մասամբ բարելավել, բայց ոչ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել վրաց պաշտոնակցի հետ:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ