Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրախորհրդարանը չի խոչընդոտի Լոնդոնի և ԵՄ-ի պայմանավորվածություններին

Եվրախորհրդարանը չի խոչընդոտի Լոնդոնի և ԵՄ-ի պայմանավորվածություններին
17.02.2016 | 09:02

Եվրախորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատգամավորները մտադիր չեն խոչընդոտել Լոնդոնի և Բրյուսելի պայմանավորվածություններին, որոնք Մեծ Բրիտանիան առաջարկում է որպես պայման՝ կազմակերպությունում անդամակցությունը պահպանելու համար։
Բրյուսելում խորհրդակցություններին մասնակցել են նաև Եվրախորհրդարանի երեք առաջատար կուսակցությունների ներկայացուցիչները։ Քեմերոնը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ՝ աջակցություն ստանալու Եվրամիությունում բարեփոխումներ անցկացնելու իր առաջարկների շուրջ։ Վերջնական պայմանավորվածությունները պետք է հաստատվեն փետրվարի 18-ին՝ ԵՄ գագաթնաժողովում։

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ