Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վախճանվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը

Վախճանվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը
17.02.2016 | 09:02

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին մահացել է 93-տարեկանում, Կահիրեում՝ հաղորդում է BBC-ն: Նա ՄԱԿ-ը գլխավորել է 1992-1996-ին: Նրա պաշտոնավարման ժամանակահատվածը հակասական գնահատականների է արժանացել 1994-ին Ռուանդայի ցեղասպանության և Անգոլայի քաղաքացիական պատերազմում ՄԱԿ-ի սպասողական պահվածքի պատճառով: ՄԱԿ-ից հեռանալուց հետո՝ 1998-ից 2002-ին Բուտրոս-Ղալին ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2004-ին նա նշանակվել է Եգիպտոսի նորաստեղծ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ