ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «շարունակում է հավատալ», որ միլիարդատեր Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն չի մտնի և չի համապատասխանում այդ աշխատանքին: Իր կարծիքի հիմքում, ըստ նախագահի, ԱՄՆ-ի ժողովրդի նկատմամբ մեծ հավատն է: «Նախագահ լինելը լուրջ աշխատանք է, թոք շոու կամ ռեալիթի շոու վարել չէ, խթանում չէ, մարքեթինգ չէ: Դա բարդ է», - հայտարարել է Օբաման: ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատասխանել է Բարաք Օբամային. «Նա անպետք աշխատանք է արել նախագահի պաշտոնում: Նայեք մեր բյուջեին: Նայեք մեր ծախսերին: Մենք չենք կարող հաղթել ԴԱԻՇ-ին: Obamacare-ը (համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագիր) սարսափելի է: Մեր սահմանները շվեյցարական պանրի պես են: Մենք պատրաստվում ենք վերջ տալ դրան»: