Ֆրանսիայի դատախազությունը սկսել է հետաքննել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի 2012-ի ընտրարշավի ֆինանսավորումը: Երեկ ամբողջ օրը Սարկոզին հարցաքննվել է դատարանում, հետո հայտարարվել է, որ նա այս գործով կասկածյալ է: Պաշտոնական մեղադրանք Սարկոզիի նկատմամբ դեռ չի առաջադրվել: Երեք տարի առաջ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանն էր որոշել, որ 2012-ին Սարկոզիի ընտրարշավի վրա ծախսվել է ավելին, քան թույլատրում է օրենքը: