Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման զգուշացնում է Պուտինին

Օբաման զգուշացնում է Պուտինին
17.02.2016 | 21:59

Ռուսաստանը ռազմավարական սխալ է գործում՝ աջակցելով Ասադի ռեժիմին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա կարծում է, որ Ռուսաստանը Սիրիայի հարցով ներքաշվում է ճահճի մեջ: Ընդգծելով, որ Սիրիայում ինքը չի մրցակցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Բարաք Օբաման շարունակել է. «Կարևորագույն հարցը՝ Ռուսաստանը, փաստորեն, ձեռք է բերում մի ավերված գործընկեր երկիր, որին աջակցելու համար միլիարդավոր դոլարնե՞ր պետք է ծախսի»։ Նա զգուշացրել է, որ Սիրիան «մշտապես օկուպացրած պահելու փորձը» ծայրահեղ թանկ կարժենա Ռուսաստանի համար։ «Երկրի երեք քառորդը դեռ դուրս է Ասադի վերահսկողությունից, և մոտ ապագայում դա չի փոխվի»,- ասել է Օբաման։ ԱՄՆ-ի նախագահը Սիրիայում զինադադար հաստատելու ճանապարհին ծագած բարդությունների մեղքի մեծ մասնաբաժինը դրել է Կրեմլի վրա։ «Եթե Ռուսաստանը շարունակի ռմբակոծությունները, ինչպես վերջին շրջանում, սիրիական ընդդիմությունը չի համաձայնի զինադադար հաստատել»,- զգուշացրել է Բարաք Օբաման։

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ