Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարները մուծելու համար: Այս տարվա հունվարին Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 150 հազար 39 ամերիկյան դոլար՝ որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 2016-ի տարեկան անդամավճար: Պատվո ցանկում այն երկրներն են, որ հունվարին ամբողջությամբ վճարել են անդամավճարները՝ ՄԱԿ-ի 193 երկրներից միայն 27-ը: