Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները

Նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները
17.02.2016 | 22:09

Հայաստանի էներգետիկ համակարգը ֆինանսական կայուն վիճակում է՝ ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Moody's միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Զախարյանի, նպաստել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականատիրոջ փոփոխությունն ու նոր սեփականատիրոջ իրականացրած միջոցառումները։ «Արդյունքում նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները, որոնք մոտ են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հաստատած 11,2 տոկոսին»,- ասել է նախարարը։ Խոսելով ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին, նախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027-ը երկարացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով, Ռուսաստանից ներգրավվել են վարկային և դրամաշնորհային միջոցներ։ Հայաստանը պատրաստվում է մինչև 2027-ը կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատտ հզորությամբ։ Այդ նպատակով, նախարարի փոխանցմամբ, աշխատանքներ են տարվում մասնավոր ներդրողներ ներգրավելու համար։ Բացի այդ՝ սպասվում է երկու նոր ջերմային կայանի կառուցում՝ Երևանում և Վանաձորում, որոնք ևս պետք է իրականացվեն մասնավոր կապիտալով։ Նախարարն ասել է, որ անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036-ը, ռազմավարական ծրագրի շրջանակում նախատեսվում է էներգետիկ հզորություններն ավելացնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում,ակնկալվում է մինչև 200 մեգավատտ հզորությամբ քամու, 40-50 մեգավատտ հզորությամբ՝ արևային կայանների և 120 մեգավատտ ընդհանուր հզորությամբ փոքր ՀԷԿ-երի կառուցում։ Հայաստանը նպատակ ունի նվազեցնել դրսից ներկրվող էներգակիրների ազդեցությունը ներքին սակագների վրա։ Անդրադառնալով տարածաշրջանային ինտեգրացման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերին, նախարարը խոսել է Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան բարձր լարման օդային գծերի կառուցման մասին, որոնք պայմաններ կստեղծեն էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխանակումների և միջանցքի ձևավորման համար։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ