Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի ԱԳ նախարարը Վրաստանում է

Թուրքիայի ԱԳ նախարարը Վրաստանում է
17.02.2016 | 22:10

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Արդեն կայացել է Վրաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Հանդիպման ավարտին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ Թբիլիսին դիտարկում է Թուրքիան իբրև մերձավոր բարեկամի, ում հետ կապված է ռազմավարական հարաբերություններով, որոնք արտահայտվում են հարցերի լայն շրջանակ ընդգրկող սերտ կապերով: «Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության խորհրդի անցկացման պատրաստակամությունը, որի առաջին հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում՝ վարչապետների մակարդակով»,- ասել է Ջանելիձեն:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: Փետրվարի 19-ին նա մասնակցելու է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների եռակողմ հանդիպմանը:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ