Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քրդերը սպառնացել են ռազմական գործողությունները տեղափոխել Թուրքիայի քաղաքներ

Քրդերը սպառնացել են ռազմական գործողությունները տեղափոխել Թուրքիայի քաղաքներ
17.02.2016 | 22:11

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սպառնացել է ռազմական գործողությունները գյուղական բնակավայրերից տեղափոխել Թուրքիայի քաղաքներ` ի պատասխան իրենց նկատմամբ թուրքական իշխանությունների ճնշումների՝ ասել է կուսակցության նախագահ Մուրադ Քարայըլանը: «Մենք քննարկում ենք ռազմական գործողությունները քաղաքներ տեղափոխելու հարցը, չնայած մեզ համար քաղաքային պայմաններում պատերազմ վարելն անչափ ռիսկային քայլ է: Այնուհանդերձ, ստեղծված պայմանները թելադրում են ռազմավարության փոփոխություն»,- ասել է նա: Քարայըլանի խոսքով, Թուրքիայի իշխանությունները լիակատար պատերազմ են սկսել իրենց ինքնավար պետությունը ստեղծել ցանկացող քրդերի դեմ: «21-րդ դարում Թուրքիան ծանր հրետանու միջոցով հարձակումներ է գործում բազում հազարամյակների պատմություն ունեցող քաղաքների ուղղությամբ` բացահայտ ոչնչացնելով տարածաշրջանի մշակութային և պատմական ժառանգությունը»,- ասել է PKK-ի նախագահը: Նա նշել է, որ զինված հակամարտությունը կվերանա, երբ քուրդ ժողովուրդն ու նրա առաջնորդ Աբդուլլա Օջալանը ազատություն ստանան և անկախանան:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ