WikiLeaks-ն իր կայքում հրապարակել է ԵՄ-ի՝ փախստականների հոսքի դեմ պայքարի գաղտնի զեկույցի տվյալները։ «Այսօր՝ 2016-ի փետրվարի 17-ին WikiLeaks-ը հրապարակում է գաղտնի զեկույց «Սոֆիա գործողության»՝ Լիբիայում և Միջերկրական ծովում «փախստականների նավերի» դեմ գործողության առաջին վեց ամիսների մասին»,-ասված է կազմակերպության կայքում։ 2016-ի հունվարի 29-ի զեկույցը կազմել է Իտալիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Էնրիկո Կրեդենդինոն՝ Եվրամիության ռազմական կոմիտեի և քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ հանձնաժողովի համար: