ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կալիֆոռնիայում անդրադարձել է Սիրիայի խնդրին` նշելով. «Այս մասին խոսում եմ առանց հաճույքի. սա իմ ու Պուտինի մրցակցության հարց չէ: Մենք պետք է համագործակցենք մարդկանց տառապանքները, բռնություններն ու զանգվածային գաղթը դադարեցնելու համար»:
Նա կարծում է, որ Մոսկվան ճիշտ չի վարվում` Սիրիայում միայնակ գործելով: Ռուսաստանը խելամիտ կգտնվի, եթե միանա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային ու համագործակցի միջազգային հանրության հետ: