Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ներկայացնել ոչ լեգիտիմ

ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ներկայացնել ոչ լեգիտիմ
17.02.2016 | 22:30

Mehr գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կասկածի տակ է դնելու Իրանի խորհրդարանական ու փորձագետների խորհրդի ընտրությունները՝ հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին: «Ամերիկացիները հեղափոխության սկսվելուց ի վեր դեմ են եղել իրանական բազմաթիվ ինստիտուտների, այդ թվում՝ փորձագետների խորհրդին։ Նրանք ցանկանում են կասկածի տակ դնել փորձագետների խորհրդի որոշումները և երկրի խորհրդարանական ընտրությունները ներկայացնել ոչ լեգիտիմ, որ ապօրինի համարվեն խորհրդարանի որոշումները»,- ասել է նա։ Իրանում խորհրդարանական ու փորձագետների խորհրդի ընտրությունները 2016-ի փետրվարի 26-ին են։

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ