Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արքայազն ՈՒիլյամը միջամտում է Մեծ Բրիտանիայի քաղաքականությա՞նը

Արքայազն ՈՒիլյամը միջամտում է Մեծ Բրիտանիայի քաղաքականությա՞նը
17.02.2016 | 22:41

Արքայազն ՈՒիլյամը բրիտանացի դիվանագետների հետ հանդիպմանը ելույթում անուղղակի հասկանալ է տվել, թե ինչ դիրքորոշում ունի թագավորական ընտանիքը ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի կարգավիճակի հարցում՝ գրում է The Guardian-ը։ Քեմբրիջի դուքսն ընդգծել է համատեղ և համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը՝ ի դեմս այն խնդիրների, որոնց աշխարհը բախվել է վերջին շրջանում։ Այլ ազգերի հետ համագործակցությունը նա անվանել է Բրիտանիայի անվտանգության ծաղկման անկյունաքար։ Ավելի ուշ Քենսինգթոնյան պալատը հայտարարել է, որ արքայազնի խոսքերը չի կարելի գնահատել որպես դիրքորոշում ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցով։

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ