Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքուն ընդդեմ Անկարայի

Բաքուն ընդդեմ Անկարայի
18.02.2016 | 10:25

Ադրբեջանը դեմ է Սիրիայում ծրագրվող ցանկացած ցամաքային գործողության՝ ավստրիական Die Presse օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: Բաքուն կողմ է, որ Բաշար Ասադը մնա իշխանության ղեկին՝ մինչև սիրիական ճգնաժամի կարգավորման վերջնական տարբերակի մշակումը: «Սիրիայում հարկավոր է քայլ առ քայլ գործել: Բաշար Ասադը որպես նախագահ այսօր Սիրիայի անվտանգության և տարածքային ամբողջականության միակ երաշխավորն է: Ասադը պետք է մնա այդ պաշտոնում, մինչև ընտրությունների միջոցով կհստակեցվի, թե ով է նրան փոխարինելու», - ասել է Արազ Ազիմովը: Նրա խոսքով` «ՌԴ և մի շարք այլ պետությունների ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում իրականացվող հարվածները ոչ միայն արդյունավետ չեն, այլև ֆինանսապես թանկ են»: «Իսկ ցամաքային գործողությունների իրականացումը լրջագույն ռիսկեր է պարունակելու և կարող է հավելյալ կորուստների հանգեցնել: Ցանկացած կոալիցիայի կողմից Սիրիայում ցամաքային գործողության մեկնարկը քաոսային իրավիճակ է ստեղծելու», - հայտարարում է Ազիմովը:
Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հեռանկարների վերաբերյալ Ազիմովն ասել է. «Այդ գործընթացը քայլ էր` ուղղված Վրաստանին և ՈՒկրաինային Եվրամիության մեջ ներգրավելուն: Մենք նման նպատակ մեր առջև չենք դրել: Հարկավոր է հասկանալ, որ տարբեր պետություններին միևնույն առաջարկն անել չի կարելի: Ես, օրինակ, չեմ հավատում Եվրամիության անվերջ ընդարձակման գաղափարին, քանի որ «Մեկ մոդել բոլորի համար» կարգախոսն այլևս չի գործում: Իրականում Ադրբեջանը ցանկանում է գործընկերային հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ»: Բաքվի և Բրյուսելի հարաբերությունները քննարկվելու են ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի` փետրվարի վերջին Բաքու այցի ընթացքում:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ