Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելը կհանդիպի Թուրքիայի և Հունաստանի վարչապետների հետ

Մերկելը կհանդիպի Թուրքիայի և Հունաստանի վարչապետների հետ
18.02.2016 | 10:26

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում կհանդիպի Հունաստանի և Թուրքիայի վարչապետների հետ և կքննարկի փախստականներին առնչվող հարցեր: Այսօր և վաղը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովն է: Մերկելը և Դավութօղլուն պայմանավորվել էին ձևավորել աշխատանքային խումբ, քննարկելու՝ ինչպես օրինական ձևով սիրիացի փախստականներին ուղարկել Գերմանիա: Կանցլերի խոսքերով` գագաթնաժողովում ինքը պնդելու է հենց դա, այլ ոչ թե «հանձնվել և դրա փոխարեն փակել Հունաստանի սահմանը Մակեդոնիայի և Բուլղարիայի հետ իր բոլոր հետևանքներով Հունաստանի, ԵՄ և Շենգենյան գոտու համար»:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ