ԵՄ գագաթնաժողովի օրակարգում, որը տեղի կունենա փետրվարի 18-19-ին Բրյուսելում, դրված է Եվրամիության ապագայի հարցը՝ հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին: «Խորհրդի սեղանին են տարատեսակ հոդվածներ, սակայն, կարմիր թելը մեկն է` մոտ ապագայում Եվրոպան կրկին կդառնա՞ հանրություն, թե՞ միայն պայմանագիր կլինի»,- ընդգծել է Ռենցին: «Իտալիայում մենք կարծում ենք, որ ԵՄ-ն հանրություն է և ուրիշ ոչինչ չի կարող լինել` ինչպես հանրություն, որը կիսում է կոնկրետ արժեքներ, իսկ արժեքները պարամետրեր են»,- նկատել է վարչապետը: