Փետրվարի 22-23-ին Թանգարանային կրթության կենտրոնը կազմակերպում է «Թանգարանի մարքեթինգային ռազմավարության իրականացման գործնական միջոցներ» խորագրով երկօրյա դասընթաց-վարժանք՝ Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։ Այս մասին տեղեկացնում են Թանգարանային կրթության կենտրոնից, նշելով, որ դասընթացը վարելու է Ամստերդամի 44 թանգարաններին մարքեթինգային խորհրդատվություն տրամադրող հիմնադրամի տնօրեն, ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի խորհրդի անդամ Բյոռն Սթենվերսը։
Դասընթացն իրականացվում է Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշընըլի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ։