Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Բանակցությունների առաջին մասը նվիրված էր քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։ Այս և ապագա համաձայնագրի առևտրի ու ներդրումների հարցերի շուրջ ավելի վաղ կայացած բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին լիագումար նիստում, որի ընթացքում երկուստեք արձանագրվել է գրանցված առաջընթացը և նախանշվել են ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը։ Կողմերը կարևորել են համաձայնագրի նախագծի շուրջ տարբեր ուղղություններով բանակցային թիմերի աշխատանքների համակարգումն ու ներդաշնակեցման անհրաժեշտությունը։