Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ահաբեկչության պատասխանատուն Սիրիայի քրդական խմբավորումն է

Ահաբեկչության պատասխանատուն Սիրիայի քրդական խմբավորումն է
18.02.2016 | 19:22

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն Սիրիայի քրդական խմբավորումն է՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ «Ահաբեկչության համար պատասխանատու են Սիրիայի քրդերը՝ «Ժողովրդական միության կուսակցություն» (YPG) խմբավորումը, որը սերտորեն կապված է Թուրքիայում գործող Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ։ Մեր անվտանգության ծառայությունը ինը մարդու է ձերբակալել, որոնք առնչություն ունեն ահաբեկչության հետ»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ ասել է Դավութօղլուն։ Նա նշել է, որ հստակ փաստեր են ձեռք բերել՝ ինչպես է ահաբեկչությունը եղել և ովքեր են իրականացրել։ «Ես այսօր կհանձնարարեմ արտգործնախարարությանը, որ այդ տեղեկությունը փոխանցի բոլոր երկրներին, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրներին։ Սա կլինի ապացույց այն երկրների համար, ովքեր մերժում են «Ժողովրդական միության կուսակցությունը» ճանաչել ահաբեկչական խմբավորում»,- ասել է Դավութօղլուն։ Անկարայում երեկ երեկոյան պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել, 61-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում նաև քաղաքացիական անձինք կան։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ