Ղազախստանի մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ փակել էին գլխավոր փողոցներից մեկը՝ պահանջելով անմիջապես ազատ արձակել նախկին վարչապետ Սերիկ Ախմետովին, որ անցած տարի կաշառակերության մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: «Պահանջում ենք արդարադատություն» գրությամբ պաստառներով ցուցարարներին ոստիկանությունը ցրել է, ոմանք էլ ձերբակալվել են: