Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը քանդում է կծիկը

Էրդողանը քանդում է կծիկը
18.02.2016 | 19:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երկրում Անկարայի ահաբեկչությունը կազմակերպելու համար կասկածվող 14 մարդ է ձերբակալվել։ Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր 9 ձերբակալվածի մասին։ Նա հայտնել է, որ հիվանդանոցներում մնացել է 28 մարդ։ Էրդողանը հայտարարել է, թե կծիկը սկսել է քանդվել, և շուտով բոլոր մեղավորները պատասխան կտան։ «14 մարդ կա ձերբակալված։ Այդ 14-ով չենք բավարարվելու։ Շարունակություն կլինի»,-ասել է նա։

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ