Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ է գործում

Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ է գործում
18.02.2016 | 19:30

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում է։ Այսօր նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ «Մենք ավելի շատ պետք է միավորվենք ահաբեկչության տարբեր դրսևորումների դեմ պայքարում։ Ահաբեկչության պատճառով Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը ստիպված եղանք հետաձգել, սակայն շուտով կանցկացվի։ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ավելի ընդլայնել երկկողմ հարաբերությունները»,- ասել է նա։ «Եթե ստացվի՝ մենք կքննարկենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հարցը։ Միջազգային հարթակներում Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ է գործում։ Մենք համատեղ ենք գործում բոլոր հարցերում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- հավելել է Չավուշօղլուն։

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ