«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կանոններում 1975-ից հետո ամենալուրջ փոփոխություններ են եղել՝ փոփոխվել են եզրափակչում քվեարկության կանոնները։ Եթե նախկինում ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքները ներկայացվում էին որպես մեկ միասնական արդյունք, այս տարվանից ժյուրին և հանդիսատեսը կստանան առանձին գնահատականներ (1-ից 8, 10 և 12)։ Նոր կանոնների համաձայն՝ հանդիսատեսը կքվեարկի հեռախոսով, SMS-ի օգնությամբ կամ պաշտոնական հավելվածի միջոցով, հետո 43 երկրների ներկայացուցիչները կփոխանցեն ժյուրիի գնահատականները։ Հանդիսատեսի քվեարկության արդյունքներն այդ ընթացքում կմիավորվեն, որ ստացվի մեկ միավոր յուրաքանչյուր երգի համար։ Այդ արդյունքները կհայտարարի «Եվրատեսիլի» հաղորդավարը։ Փոփոխությունները թույլ կտան, որ հանդիսատեսի համար ամենահայտնի երգը ստանա 12 միավոր՝ անկախ ժյուրիի քվեարկության արդյունքներից: Նախորդ տարիներին հաղթողը կարող էր հայտնի լինել քվեարկության ավարտից 20 րոպե առաջ, նոր ձևաչափը մինչև վերջ անհայտ կպահի հաղթողին։ Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը մայիսի 10-ին է, երկրորդը՝ 12-ին, եզրափակիչը՝ 14-ին։