ԵՄ ղեկավարները շարունակում են բանակցությունները ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանմանն համաձայնագրի շուրջ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ասել է, որ առավոտյան «որոշակի առաջընթաց» է արձանագրվել, սակայն դեռ պայմանավորվածություն չկա։ Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը հույս է հայտնել, որ կհաջողվի ստորագրել համաձայնագիրը։ Քեմերոնը պնդում է ԵՄ-ում բարեփոխումների անցկացում Մեծ Բրիտանիայում սպասվող հանրաքվեից առաջ: