Շենգենյան գոտուն կարող է իսկապես անկում սպառնալ՝ կարծում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Շենգենյան գոտին դեռ գոյություն ունի, սակայն նրա վրա իսկապես կախված է անկման վտանգը»,- հայտարարել է Օլանդը: «Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, մյուս երկրները ևս կարող են հետևել նրա օրինակին: Ֆրանսիան անում է ամեն ինչ, որ Մեծ Բրիտանիան մնա ԵՄ կազմում»,- ասել է նա: