ԱՄՆ-ն սատարում է Թուրքիային և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին՝ «տարածաշրջանում ռուսական սադրանքներին» դիմակայելու հարցում՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: «Հարաբերությունները լարվեցին, երբ անցյալ տարի Թուրքիան իր օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռ խոցեց: Եվ չնայած ԱՄՆ-ն կոչ է անում թուլացնել կողմերի միջև լարվածությունը, մենք Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մեր մյուս դաշնակիցների կողքին կլինենք տարածաշրջանում ռուսական սադրանքներին դիմակայելու հարցում»,- ասել է նա: