Ռուսաստանը մտադիր է փետրվարի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ կապված թուրք-սիրիական սահմանին իրադրության սրման և Սիրիայի հյուսիս զորք մտցնելու՝ Թուրքիայի հայտարարած ծրագրերի հետ՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի ԱԽ նիստ գումարել՝ այդ հարցը քննարկելու և բանաձևի նախագիծ ներկայացնելու համար, որում կպահանջվի դադարեցնել ցանկացած գործողություն, որը կխախտի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կհակասի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին, սիրիական խաղաղության գործընթացին»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ Ռուսաստանն անհանգստացած է Սիրիայի տարածքում ԻՊ-ի զինյալների բազաների ստեղծան առիթով: «Թուրք-սիրիական սահմանին իրավիճակի սրման և Սիրիայի հյուսիս զորք մտցնելու՝ Թուրքիայի ծրագրերի առիթով տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվում: Մենք անհանգստացած ենք Սիրիայի տարածք ԻՊ-ի զինյալների ներթափանցմամբ և այնտեղ ահաբեկչական բազաների ստեղծմամբ»,- ասել Է Մարիա Զախարովան: