Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ում մնալու կամ հեռանալու հարցով հանրաքվեն հունիսի 23-ին է՝ հայտարարել է վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ գրում է BBC-ն: Դաունինգ սթրիթում անելով իր պատմական հայտարարությունը՝ նա քվեարկությունը դիտարկել է որպես «մեր կյանքի ընթացքում» ամենամեծ որոշումներից մեկը և հայտարարել է, որ կքարոզի մնալ բարեփոխված ԵՄ-ի կազմում: Քեմերոնը նախազգուշացրել է, որ ԵՄ-ից դուրս գալը կլինի «ցատկ դեպի մթություն» և կոչ է արել ընտրողներին պաշտպանել իր բարեփոխումները: