Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման և Էրդողանը դիմել են Պուտինին

Օբաման և Էրդողանը դիմել են Պուտինին
20.02.2016 | 20:45

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էդողանը կոչ են արել Ռուսաստանին և սիրիական իշխանություններին «դադարեցնել չափավոր ընդդիմությանը հարվածները»՝ տեղեկացրել է Սպիտակ տունը՝ նրանց հեռախոսազրույցից հետո: «Երկու նախագահներն աջակցություն են հայտնել Մյունխենում ձեռք բերված պայմանավորվածությանը` Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և կոչ են արել Ռուսաստանին և Բաշար Ասադի ռեժիմին դադարեցնել օդային հարվածներն ընդդեմ չափավոր ընդդիմության ուժերի»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցում նախագահ Բարաք Օբաման անհանգստություն է հայտնել վերջերս սիրիական ռեժիմի` Սիրիայի հյուսիս-արևմուտքում առաջխաղացման առնչությամբ, և կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները, որոնք կարող են նպաստել Թուրքիայի հետ լարվածության աճին, խափանում են ընդհանուր ջանքերը, որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ պայքարին: Կողմերը պայմանավորվել են խորացնել փոխգործակցությունն ահաբեկչության տարբեր տեսակների դեմ պայքարի հարցում, այդ թվում` Քրդստանի աշխատավորական կուսակցության:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ