Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Թուրքիան վերապրում է հանրապետության պատմության մեջ ամենաբարդ օրերից մեկը»

«Թուրքիան վերապրում է հանրապետության պատմության մեջ ամենաբարդ օրերից մեկը»
20.02.2016 | 20:46

Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է Անկարայի վերջին ահաբեկչությունն ու երկրի հարավ-արևելքում անվտանգության ուժերի ռազմական գործողությունները: «Մենք վերապրում ենք վերջին շրջանի պատմության և անգամ հանրապետության պատմության ընթացքում ամենադժվար օրերից մեկը։ Այսպիսի իրավիճակում շատ կարևոր է Թուրքիայում միասնության, համերաշխության դրսևորումը։ Թուրքիան բախվել է շատ սպառնալիքների, որոնց հաղթահարումը պահանջում է ողջախոհ, ռացիոնալ քաղաքականություն, երկխոսություն ու համերաշխություն։ Ես դրանք եմ տեսնում որպես հարցի լուծման պայմաններ»,- ասել է Գյուլը։

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ