Կրեմլում մտահոգ են թուրք-սիրիական սահմանին աճող լարվածության կապակցությամբ և անթույլատրելի են համարում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքը հրետակոծելը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդակցությունում, որն անցկացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը անթույլատրելի է համարում թուրքական հրետանու անդրսահմանային հրետակոծությունները և այդ հրետանու հարվածները սիրիական տարածքներին։ Թուրքական հրետանին արդեն մեկ շաբաթ հարվածում է Սիրիայի քրդերի դիրքերին։