Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան կորցրել է տարածաշրջանային հզորությունը

Թուրքիան կորցրել է տարածաշրջանային հզորությունը
20.02.2016 | 20:51

Թուրքիան այլևս ուժեղ տարածաշրջանային գերտերություն չէ, ինչպիսին էր 5 տարի առաջ: Պատճառներից մեկը նրա միջամտությունն է Սիրիայի հակամարտությանը, գրում է Time ամսագիրը: Հիմա Թուրքիան ստիպված է պայքարել լուրջ դժվարությունների դեմ: Անկարան Սիրիայում ռազմական արշավ է մղում, միաժամանակ գնում է միջազգային հանրության արձագանքին և ներքին մարտահրավերներին բախվելու ռիսկին: Կա 5 ակնբախ փաստ, որ Թուրքիան խնդիրներ ունի: Առաջին հերթին՝ երկիրը Սիրիայից Եվրոպա անցնող փախստականների ճգնաժամի էպիկենտրոնում է: Թուրքիայում 2,6 մլն միգրանտ կա: Այդ խնդիրների լուծման համար ծախսած 8,5 մլրդ դոլարը ուժեղ հարված էր Թուրքիայի տնտեսական բարօրությանը: Անկարան չի հրաժարվել ԵՄ առաջարկած 3 մլրդ դոլարից, սակայն դա խնդրի ժամանակավոր լուծում է:
Երկրորդ՝ Թուրքիան մասնակցում է Սիրիայի պատերազմին: Սիրիայում Անկարայի գլխավոր նպատակներից մեկը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելուց բացի, քրդերի դեմ պայքարն է: ԻՊ-ի դեմ պայքարում նրանց հաջողությունները վախեցնում են Էրդողանին: Ամենից շատ Թուրքիայի նախագահը վախենում է, որ իր վաղեմի հակառակորդները կարող են ինքնավարություն ստեղծել թուրք-սիրիական սահմանին:
Երրորդ՝ Թուրքիան քրդերի դեմ պատերազմ է մղում երկրի ներսում: Երբ այս շաբաթ Անկարայում, իսկ հետո՝ Դիարբեքիրում ահաբեկչություններ եղան, Էրդողանը շտապեց մեղադրել Սիրիայի քրդերին, որ գործել են Թուրքիայի քրդերի օգնությամբ: Դեռևս հետաքննություն է ընթանում, սակայն պարզ, որ վերջին տարում Թուրքիայում ահաբեկչական ակտերը կրկնվում են տագնապալի հաճախականությամբ: Վերջին 7 ամսում սպանվել է 150 մարդ:
Չորրորդ՝ ահաբեկչական հարձակումները կարող են ազդել Էրդողանի քաղաքական դիրքորոշման և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության վրա:
Հինգերորդ՝ Սիրիայի ճգնաժամը սրել է Անկարայի արտաքին քաղաքական խնդիրները: Երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական Սու-24 ռմբակոծիչը, Մոսկվայի հետ հարաբերությունները լարվել են: ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտահոգվում են, որ Թուրքիան կարող է իրենց ներքաշել Ռուսաստանի հետ անմիջական առճակատման մեջ: Բացի այդ, Թուրքիան քրդերի դիրքերի ռմբակոծություններով փչացրել է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որն աջակցում է քրդերին ԻՊ-ի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ