Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաշար Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին

Բաշար Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին
21.02.2016 | 18:07

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե ԱՄՆ-ի իշխանությունները պատասխանատվություն են կրում երկրի հյուսիսում խաղաղ բնակիչների մահվան համար՝ տեղեկացնում է BBC-ն: Ասադի խոսքով՝ չկան ապացույցներ, թե ռուսական ավիացիան քաղաքացիական օբյեկտներ է ռմբակոծել: Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը ճշգրիտ հարվածներ է հասցնում և ՌԴ-ի մասնակցությամբ չի եղել միջադեպ, որը կապ ունենար խաղաղ բնակչության հետ: «Այդ ամերիկացիներն են Սիրիայի հյուսիսում մեծաթիվ խաղաղ բնակիչների սպանել»,- հայտարարել է Ասադը:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ