Հանրապետական Ջեբ Բուշը կասեցնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարը՝ Այովա, Նյու Հեմփշիր և Հարավային Կառոլինա նահանգներում հիասթափեցնող արդյունքներից հետո: «Այսօր ես դադարեցնում եմ իմ արշավը»,-հայտարարել է Բուշը՝ Հարավային Կառոլինայում: Նախընտրական արշավի սկզբում Բուշը համարվում էր ֆավորիտներից, սակայն չկարողացավ ստանալ ընտրողների աջակցությունը: Բուշն ԱՄՆ նախկին նախագահների որդին ու եղբայրն է, Ֆլորիդայի նախկին նահանգապետը: Նա 100 մլն դոլար էր հավաքել իր ընտրարշավի համար, սակայն Հարավային Կառոլինայում հերթական հիասթափեցնող արդյունքն է գրանցել՝ նախնական տվյալներով հավաքելով ձայների մոտ 8 տոկոսը և զբաղեցնելով 4-րդ տեղը: