Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ասադը կարծում է, որ ինքն է այն մարդը, որ կփրկի Սիրիան

Ասադը կարծում է, որ ինքն է այն մարդը, որ կփրկի Սիրիան
21.02.2016 | 18:08

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ կարող է փրկել երկիրը: El Pais-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինքն իշխանության կմնա՞ 10 տարի անց, Ասադն ասել է, որ դա իր նպատակը չէ: «Ամենակարևորը՝ ինչպես եմ տեսնում իմ երկիրը, ես իմ երկրի մասնիկն եմ: Ցանկանում եմ տասը տարի անց լինել այն մարդը, որ փրկել է Սիրիան, դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ նախագահ լինել: Սիրիայում ամեն ինչ կարգին է լինելու, և ես լինելու եմ այն մարդը, ով փրկել է իր երկիրը: Դա իմ աշխատանքն է ու իմ պարտքը»,- հայտարարել է Սիրիայի նախագահը: Ասադը հայտարարել է, թե իրեն չի հետաքրքրում իշխանությունը: «Եթե սիրիացի ժողովուրդը ցանկանա, ես կմնամ, եթե չցանկանա՝ չեմ մնա: Եթե ես չկարողանամ օգնել իմ երկրին, անհապաղ կհեռանամ»,- ասել է նա:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ