Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում Թուրքիան թող ՆԱՏՕ-ի վրա հույս չդնի»

«Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում Թուրքիան թող ՆԱՏՕ-ի վրա հույս չդնի»
21.02.2016 | 18:11

Եվրոպացի դիվանագետները զգուշացրել են Թուրքիային, որ Ռուսաստանի հետ ռազմական ընդհարման դեպքում հույս չդնի Հյուսիսատլանտյան դաշինքի վրա՝ հայտնում է Der Spiegel-ը և հավելում որ Թուրքիան հույս ունի, կոնֆլիկտի դեպքում ՆԱՏՕ-ն կկիրառի կոլեկտիվ պաշտպանության դրույթը, երբ անդամ երկրներից մեկը ենթարկվում է հարձակման: «ՆԱՏՕ-ն չի կարող իրեն թույլ տալ ներքաշվել Ռուսաստանի հետ ռազմական էսկալացիայի մեջ, ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացումների պատճառով»,-ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը: Նրա հայտարարությանը արձագանքել է նաև մի գերմանացի դիվանագետ. «Մենք չենք պատրաստվում վճարել գինը այն պատերազմի, որը Թուրքիան կարող է սկսել»։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը France Inter radio-ին տված հարցազրույցում ասել էր. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի հավանականություն կա: Եվրոպան պետք է կանխի երկու ժողովուրդների հնարավոր կոնֆլիկտը»։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ