Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցությանը կողմ քաղաքացիների թիվը 15 տոկոսով ավելի է նրանց թվից, ովքեր ծրագրում են հանրաքվեի ժամանակ քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին՝ հաղորդում է Daily Mail-ը: Պարբերականի հարցման տվյալներով՝ բրիտանացիների 33 տոկոսը կարծում է, որ երկիրը պետք է դուրս գա ԵՄ-ից, 48 տոկոսն աջակցում է կարգավիճակի պահպանմանը: 30 տոկոսը կարծում է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը բանակցություններում չի կարողացել լուծել պետության դիրքորոշումը պնդելու խնդիրը: Վարչապետին աջակցել է հարցվածների 35 տոկոսը: