ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ՈՒկրաինայի իշխանություններին կոչ է արել արագացնել բարեփոխումները: Պետդեպի կայքում նշված է. «ԱՄՆ-ը ՈՒկրաինայի առաջնորդներին կոչ է անում հարգել Մայդանի հիշատակը՝ միասին աշխատելով, բարեփոխումներն արագացնելով և ուկրաինացի ժողովրդի՝ առաջընթացի ձգտելու կամքը հարգելով»: Թոները նաև կոչ է արել հետևել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագրերի պայմաններին, արմատախիլ անել կոռուպցիան և «վերջ դնել օլիգարխների իշխանությանը»: